Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիրիացին դիմեց դատարան, բայց…

Փետրվար 18,2013 17:12

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր եկել Անժել Մարկոսյանը:

Նա ցանկանում էր մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին:

1,5 տարի առաջ նա իր ընտանիքի 8 անդամների հետ Սիրիայից եկել էր Հայաստան, սակայն փաստացի բնակվելով Տիգրան Մեծի 29 ա շենքի 13 բնակարանում, հաշվառման չէր կանգնել:

Քանի որ հաշվառված չէր, եւ դրա համար նա բաց էր թողել հաշվառման կանգնելու հայտարարված ժամկետը, նա չկարողացավ մասնակցել ընտրություններին:

Ա. Մարկոսյանը մտադիր է վաղը դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային տարածքային բաժին:Նա նաեւ տեղեկացրեց, որ իր նման հաշվառման չեն կանգնել տասնյակ սիրիահայեր, չիմանալով իրենց իրավունքների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728