Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում
ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը:
Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին:
Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է
հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը
վերադարձնել ժողովրդին:
Որպես մեր դիրքորոշման արտահայտում կեղծ ընտրությունների վերաբերյալ՝
հայտարարում ենք նստացույց: Նստացույցին փետրվարի 19-ին կհետևի ակցիա ԿԸՀ
դիմաց, որով կարտահայտվի մեր վրդովմունքը՝ Հայաստանում չծնված
ժողովրդավարության վախճանի կապակցությամբ:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չեն ընդունում կեղծ ընտրությունները և
դրա միջոցով վերարտադրվող ապօրինի ռեժիմը, կոչ ենք անում այսօր և վաղը
հավաքվել Գիտությունների Ազգային Ակադեմիայի դիմաց:
Հարությունյան Դավիթ
Հարությունյան Կարեն
Մարգարյան Միհրան
Մինասյան Վահագն
Սարոյան Սարո