Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդին ահաբեկե՞ լ է քաղաքապետարանի պաշտոնյաներին

Փետրվար 18,2013 16:57

Ոստիկանությունը արձանագրություն է կազմել ու հեռացել

Մինչ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները զբաղված էին ընտրությունները վերահսկելով և ընտրատեղամասերում ակտիվություն ապահովելով, լրագրողները ժամը 13.00-ի սահմաններում ահազանգ ստացան այն մասին, որ մարզպետարանի դեմ-դիմաց`ամերիկացի բարերար Հանցմանի կառուցած շենքերի արանքում, մեծ կռիվ է սկսվել տեղի բնակիչների ու Վարդան Ղուկասյանի գազալցակայանը կառուցող շինարարների միջև:

Ըստ ահազանգող բնակիչների, տեսնելով, որ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը համառորեն շարունակում է ապօրինաբար կառուցվող գազալցակայանի շինարարությունը` ստիպված են եղել ոչ միայն լեզվակռվի մեջ մտնել շինարարների հետ, այլ ոստիկանություն դիմել: Իրարանցման այդ պահին հայտնվել է Ղուկասյանի որդի Սպարտակը: Վերջինս, տեսնելով, ոստիկաններից ահաբեկված շինարարներին, ինչպես նաև այդ պահին գազալցակայանի մոտ հայտնված քաղաքապետարանի ճարտարապետության և ապօրինի շինարարության բաժինների պատասխանատուներին, անպատվել ու սպառնացել է այս պաշտոնյաներին:

Նշենք սակայն, որ ըստ տեղի իրավապահների, դեպքի վայրում եղել են 3 ոստիկաններ, որոնք պնդել են, թե Սպարտակը իրեն այս անգամ զարմանալիորեն զուսպ է պահել, նույնիսկ շինարարներին հորդորել է ոստիկանների հետ գնալ բացատրություն տալու:

Ոստիկանությունը արձանագրություն է կազմել ու հեռացել:

Մենք եղանք դեպքի վայրում, հատ-հատ ծեծեցինք բնակիչների դռները` հետաքրքրվելով, թե իրականում ի՞նչ է եղել, արդյոք կրակոց է արձակել Ղուկասյանի որդին: Բնակիչները ահաբեկված, ձևացնում էին թե տեղյակ չեն: Միայն նրանցից մեկը համարձակություն ունեցավ ասելու. «Մենք ո՞վ ենք, որ մեր քթի տակ գազալցակայան չկառուցեն, էսքան ժամանակ ո՞ւմ շան տեղ դրեցին, որ հիմա մեզ դնեն»:

Հիշեցնենք, որ Սպարտակը շինարարներին մի անգամ հրահանգել էր` ասելով, «Դուք շինարարությունը հանգիստ շարունակեք, Բալասանյանի խոսքը ասնավանի չէ, ստեղ իմ խոսքն է ասնավանի »: Քանի որ շինարարությունը ապօրինի է. Վարդան Ղուկասյանը շենքերի արանքում գազալցակայան կառուցելու թույլտվություն չունի, իսկ Ղուկասյանները նորընտիր իշխանություններին ու ոստիկանությանը շրջանցելով, այդուհանդերձ, շարունակում են իրենց գործը, արդեն օբյեկտի կտուրն են կապել: Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728