Գյումրիում դիտորդական առաքելություն իրականացնող լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Մեդիա» կենտրոնում skype-ով հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ տեղամասերից մի քանիսում կուտակումներ կան. «Մարդկանց մեքենաներով տանում-բերում են: Ըստ ականատեսների, 35/22 տեղամասում «Նիվան» կաշառք է բաժանել: Բացի այդ, եղել է դեպք, երբ մատյանի մեջ այլ անձի դիմաց ստորագրելու փորձ է արվել, իսկ հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի` արձանագրություն կազմելու պահանջը: 34/27 տեղամասում կուտակումներ են եղել դրսում եւ ներսում, լրագրողին փորձել են նեղել, ինչը ժխտեց հանձնաժողովի նախագահը:
« Նրան կոչ արեցի ուշադիր լինել եւ լրագրողին չկպնել: Ընդհանրապես, այդ տեղամասը արկածներով է հայտնի. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն լուր տարածեց, որ տեսախցիկը փախցրել են: Եթե հանկարծ իմանաք, որ այդ տեղամասում ամեն ինչ խաղաղ է, ուրեմն դա ֆանտաստիկա կլինի»:
Բարսեղյանը նաեւ ասաց, որ միջազգային դիտորդներ են այցելել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ