Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողն իր հայրանունը չի հիշել, անձնագիրը թողել-փախել է (Տեսանյութ)

Փետրվար 18,2013 16:48

Քիչ առաջ 9/18 ընտրատեղամասում ընտրողը, որը կասկածներ է առաջացրել, թողել է ձեռքի անձնագիրն ու փախել ընտրատեղամասից:

Անձնագիրը պատկանում է Գուրգեն  Արտաշեսի Ղազախեցյանին:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Աբգար Սարգսյանը երբ փորձել է պարզել, թե արդյոք այդ մարդն իր անձնագրո՞վ է եկել, նկատել է, որ անձնագրում գեր, սպիտակ մազերով մարդ է, իսկ ինքը՝ նիհար, ոչ այդքան սպիտակ եւ սեւահեր: Տեղում հարցրել է իր հայրանունը:

Ընտրողը մի քանի անգամ հարցնելուց հետո ասել է, որ չի հիշում իր հոր անունը:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խախտում էլ չի գտնվել:

Ինչ վերաբերում է տեղամասում գտնված անձնագրին, նրա խոսքերով՝ «Շատ էլ նման էր անձնագրի նկարին: Մարդը վատ էր զգում, անձնագիրը թողեց, դուրս եկավ: Մինչեւ ոստիկանությունը չասի՝ նման է իրեն, թե չէ, վստահված անձը չի կարող դա հաստատել»:

Հանձնաժողովի նախագահը քիչ անց այլ վարկած առաջ քաշեց, որ կարող է ընտրողը խմած էր, դրա համար իր հոր անունը չէր իմանում եւ դրա համար անձնագիրը թողեց ու դուրս եկավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728