Արմավիրում դիտորդական առաքելություն իրականացնող Արմավիրի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Արման Ազիզյանը «Մեդիա» կենտրոնում Skype-ով հեռախոսազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց, որ ընտրությունները հանգիստ են ընթանում. «Առավոտյան ընտրողները պասիվ էին, հետո մարդկանց եւ մեքենաների կուտակումներ նկատվեցին, հիմնակակում ոչ թե տեղամասերում, այլ դրանց շրջակայքում: Բայց ընդհանուր առմամբ` խախտումները քիչ են եղել, արձանագրվել են կազմակերպչական գործի սխալ դեպքեր միայն, օրինակ` որոշ հանձնաժողովներ չունեն խոշորացույցեր: Բացի այդ, վստահված անձերից մեկն առանց վկայականի էր եւ Հանրապետականի կրծքանշանով (նկարն ունենք): Ընտրական կարգը պահպանվում է մի քանի ընտրատեղամասերում: Իսկ Դալարիկում` 21/52 ընտրատեղամասում, հաշմանդամ ընտրող կար, մինչդեռ ընտրատեղամասը թեքահարթակ չուներ: Հաշմանդամը ավտոմեքենայի մեջ է քվեարկել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ