«Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզի շտաբից հայտնում են, որ մեքենաներով մարդկանց տանում-բերում են ընտրության, մասնավորապես՝ Ղշլաղ եւ Բազում թաղամասերում:
Նրանք ահազանգում են, որ իրենց կուսակցության ներկայացուցիչների անձնագրերից թանաքը արագ է ցնդում: Իսկ իրենց վստահված անձանց վրա էլ տարբեր տեղամասերում ճնշումներ են գործադրվում՝ նրանց բողոքները չեն արձանագրվում գրանցամատյանում, մասնավորապես՝ այդ բողոքները արձանագրվել են Ստեփանավանի, Սպիտակի, Ալավերդու եւ Տաշիրի տարածաշրջաններից:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Էդ ումի*ց եք արդարություն պահանջում,
Ղարա սուլթանին լավ չե*ք ճանաչում,
Ա, բ, գ-ն գիտի, խնդում է` խա-խա,
Հանճար է հանճար, չոքեցեք հիմա…