Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Առեւտրի քոլեջում տեղակայված 1/35 ընտրատարածքում, Հրանտ Բագրատյանի վստահված անձ Գոհար Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրատարածքում երկու դեպք են արձանագրել, որ մի քանի քաղաքացի չի մասնակցել քվեարկությանը, բայց նրանց անվան դիմաց արդեն քվեարկած էր:
Գոհար Հովհաննիսյանի խոսքերով՝ մի կին գրանցամատյանում նկատել է, որ դուստրերի փոխարեն քվեարկած է. «Նա վստահաբար հայտարարում էր, որ իր աղջիկները բնակվում են Կենտրոնում եւ ինքը տեղյակ է, որ աղջիկները չեն եկել Մասիվ ու չեն քվեարկել: Մյուս դեպքն էլ գրեթե նույնն է. հարեւանը բացահայտել է, որ իր հարեւանի ամբողջ ընտանիքի դիմաց գրանցամատյանում նշված է, որ քվեարկել են: Մինչդեռ այդ կինը վստահեցնում էր, որ իր հարեւաններն արդեն մեկ տարի է Հոլանդիայում են: Ընտրատարածքային հանձնաժողովից եկել են եւ այդ փաստը արձանագրել են»:
Aravot.am-ի հարցին, թե ո՞ր հասցեում է կատարվել, Գոհար Հովհաննիսյանն ասաց, որ կոնկրետ հասցեն այս պահին չի հիշում, բայց խոսքը Թոթովենց փողոցի մասին է: Գոհար Հովհաննիսյանի հավաստմամբ՝ առայժմ Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբին այս մասին չի տեղեկացրել, օրվա վերջում ամբողջը կամփոփվի ու կտեղեկացվի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև