Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահազանգ Կապանից՝ ընտրախախտումների վերաբերյալ

Փետրվար 18,2013 16:14

Y_2 Y_1 Y_4Այսօր ժամը 12-12:30-ի սահմաններում ահազանգ ստացանք, որ Կապանի Շինարարների թաղամասում տեղակայված թիվ 38/12 ընտրատեղամասում ընտրախախտումներ են իրականացվում` ընտրողների կուտակումներ են առաջացել եւ ընտրատեղամասի մոտակայքում գումարներ են բաժանում:

«Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի պատասխանատու Սամվել Հայրապետյանի փոխանցմամբ` ինքն անձամբ է եղել ընտրատեղամասում եւ իր անզեն աչքով տեսել, թե ինչպես են բնակիչներին ուղղորդում ընտրատեղամասեր եւ քվեարկելուց անմիջապես հետո դրսում գումար բաժանում: «Ինչքան պառավ է գալիս, բոլորի թեւները մտած ուղեկցում են, իբրեւ բոլորը վատ են տեսնում կամ վատառողջ են: Թեւանցուկ արած տանում են ընտրատեղամաս, հետո ընտրատեղամասից թեւներն ընկած դուրս են գալիս դրսում փող տալիս», – ասաց Սամվել Հայրապետյանը:

Ահազանգի հետքերով այցելեցինք ընտրատեղամաս, որի հարակից հատվածում մի խումբ երիտասարդներ կային կանգնած, ովքեր հետեւում էին ընտրատեղամասի ելք ու մուտքին եւ ժամանակ առ ժամանակ մոտենում արդեն քվեարկություն կատարած անձանց ու ինչ-որ բան փոխանցում: Մեզ չհաջողվեց լուսանկարել եւ ֆիքսել այն, քանի որ մեր ներկայությունից անմիջապես զգոնանում էին եւ փորձում աչքի զարնող գործողությունների չդիմել:

Թիվ 38\12 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը, դիտորդները եւ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը հերքեցին ընտրատեղամասում կուտակումների ու մեծ թվով ընտրողների ներկայության մասին եւ միաձայն հավաստիացրեցին, որ առավոտվանից մեկնարկած ընտրություններն իրենց մոտ ընթանում են առանց խոչընդոտների, առանց որեւէ խախտումների` «խախանդ» մթնոլորտում:

«Ես ինքս թույլ չեմ տա, որ նման բաներ լինեն: Մի պահ ընտրողների հոսքն ավելացավ, երբ Բեխ բանավանի ընտրողներն ավտոբուսով եկան ընտրության, եղանակը ցուրտ էր, ներսում սպասեցին մի պահ, բայց հետո տեսանք կուտակումներ առաջացան, խնդրեցինք դրսում սպասել: Ուրիշ ոչ մի արտառոց բան չի եղել, ընտրություններն անցնում են հանգիստ մթնոլորտում, առանց որեւէ խախտումների», – նշեց տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լուսինե Հարությունյանը եւ հավելեց, որ ժամը 13-ի դրությամբ, 975 ընտրողներից 250-ն արդեն մասնակցել է: Ի տարբերություն այս ընտրատեղամասի` քաղաքի ընտրատեղամասերի մեծ մասում ընտրողների հոսքը պասիվ էր եւ մեծ թիվ չէր կազմում:

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Աշոտ Հարությունյանն էլ ասաց, որ վաղ առավոտից ընտրատեղամասում է, բայց լուրջ խախտումներ չի եղել ու չի նկատել: Մեր այցելության ժամանակ ընտրատեղամասից դուրս էին գալիս ԵԱՀԿ երկարաժամկետ 2 դիտորդ, որոնցից տեղեկացանք, որ իրենց այցելության պահին թիվ 38\12 ընտրատեղամասի մուտքի մոտ` դրսի հատվածում, կուտակումներ են արձանագրել:

Կապանի թիվ 38\12 ընտրատեղամասի ընտրախախտումների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակն էլ էր հայտարարել:

Ընտրատեղամասից հեռանալուց մեկ ժամ հետո, Շինարարների թաղամասից կրկին զանգ ստացանք, որ նույն ընտրատեղամասի դիմաց կրկին գումար են բաժանում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Լավն ես, վաճառվող հայ բիոզանգված,
    Մնաց վաճառես երկիրդ բքնած;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728