Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է՝ այս ընտրություններում կիրառվող քվեատուփերը կիրառվել են նաեւ նախորդ ընտրություններին եւ ներքեւի մասում ունեցել են ճեղքեր:
Aravot.am-ը պարոն Մուկուչյանից հետաքրքրվեց՝ ճեղքերով քվեատուփերը չե՞ն նպաստում կամ հեշտացնում լցոնումները.
«Այդ քվեատուփերով արդեն 4-5 ընտրություն է տեղի ունեցել, եւ ոչ մի նման դեպք չի արձանագրվել, որ ճեղքերից փորձել են ինչ-որ բան արհեստականորեն մտցնել քվեատուփի մեջ: Սկզբունքորեն անհեթեթ է անգամ նման բան մտածելը: Ճեղքերը քվեատուփի ներքեւի հատվածում են, որ լցոնումներ կատարեն, պետք է քվեատուփը պտտեցնեն, որ տակից կարողանան ինչ-որ բան ոլորելով ներս մտցնեն: Եթե ինչ-որ մեկը որոշել է նման հանցագործություն կատարել, պետք է դատենք միասին՝ ի՞նչն է նրան խանգարում, որ նույն բանն իրագործեն վերեւից: Ցանկացած ավելորդ քվեաթերթիկի մուտք քվեատուփ հանցագործություն է, եւ նման բան իրականացնողները միանշանակ կենթարկվեն քրեական պատասխանատվության»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ