Նոր Նորքի 6-րդ զանգվածի 20/114 (Շոպրոնի 2 նրբ. 3, մանկապարտեզի շենքում) ընտրատեղամասում ընտրությունները խաղաղ են ընթանում: Թափուր են մնացել վստահված անձանց և դիտորդների տեղերը: Ամեն բան վերահսկվում է հանձնաժողովի տնօրենի և անդամների կողմից:
«Տնավարի ընտրություններ են. ոչ մարդ կա, ոչ էլ: Լավ կլիներ, որ վստահված անձիք լինեին: Այդ պարագայում զգում ես, որ քվեդ տեղ կհասնի, որովհետև ամեն վստահված անձ ընտրատեղամասում չի ցանկանա, որ ընտրախախտում գրանցվի և տեր կկանգնի յուրաքանչյուր քվեարկողի քվեին: Թե չէ այսպես, մի տեսակ անվստահություն ես զգում»,-ասաց 22-ամյա մի երիտասարդ, որը դուրս գալով ընտրատեղամասից՝ հայտնեց իր մտահոգությունը:
Հանձնաժողովի նախագահ Վազգեն Մխիթարյանը հավաստիացրեց, որ դիտորդներ եղել են, որոնք եկել և արդեն հեռացել էին, իսկ վստահված անձիք չեն եղել: Նա չի բացառում, որ մինչև քվեարկության ավարտը կգան նաև վստահված անձինք:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Կարդացեք նաև