Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աբովյանում զինվորականները քվեարկել են հսկողության տակ

Փետրվար 18,2013 16:06

Աբովյանում դիտորդական առաքելություն իրականացնող «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Սիմոնյանը Մեդիա կենտրոնում Skype-ով հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ քաղաքացիները այդքան էլ ակտիվ չեն: «28/22 տեղամասերում հանձնաժողովն իրականացրել է մեկանգամյա վիճակահանություն, հետեւաբար, սահմանված կարգով գործառույթները չի իրականացրել: Իսկ 28/23-ում հանձնաժողովը ժամը 7-ին չի սկսել աշխատանքները, ինչը պայմանավորում են տեխնիկական խնդիրներով»,-ասաց նա:

Սիմոնյանը հայտնեց, որ տեղամասերից մեկում արձանագրվել են զինվորականների` հսկողության ներքո քվեարկության դեպքեր. «Մոտ տասը զինվորականի հսկել է մեկ այլ անձ, ով կանգնել է քվեախցում: Չեմ կարող ասել, թե ով էր նա: Բացի այդ, դեպքի մասին արձանագրություն մատյանում չի արվել: Մի քանի ընտրատեղամասերում կան մարդիկ, որոնք ոչ վստահված անձինք են, ոչ դիտորդներ: Սակայն կան նաեւ ընտրատեղամասեր, որտեղ ամեն ինչ ընթանում է սահմանված կարգով: Մինչ այս ժամը քարոզչության դեպքեր չեն նկատվել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728