Վաշինգտոնի «ծանր քաշային քաղաքական գործիչներից» մեկը` ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը, հայտարարել է, թե պատրաստ է անգամ 80 տարեկան հասակում մտնել մրցագորգ` սպորտային ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրում պահելու համար:
Պենտագոնի նախկին ղեկավարը դպրոցական տարիներին շուրջ 10 տարի զբաղվել է ըմբշամարտով: Նա մարզաձեւի նկատմամբ անտարբեր չի մնացել նաեւ ուսանողական, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմաօդային նավատորմում որպես սպա ծառայելու տարիներին: «Washington Post»-ում հրապարակած հոդվածում նա տարակուսանք է հայտնել` ըմբշամարտը 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրից հանելու առաջարկի շուրջ: «Ըմբշամարտի պատմությունն օլիմպիական խաղերում հավասարը չունի», – գրել է Ռամսֆվելդը` հիշեցնելով, որ ծնունդ առնելով Հին Հունաստանում` այն ամենից շատ է համապատասխանում օլիմպիական մրցակցության ոգուն: «Ըմբշամարտը օլիմպիական խաղերից հանելը սպորտի, մարզիկների եւ հարուստ ավանդույթներ ունեցող օլիմպիական խաղերի մահը կդառնա», – գրել է Պենտագոնի նախկին ղեկավարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ