Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երդվյալ ֆիդայի. Հո ե՞ս չեմ մեղավոր, այ քնած մանուշակ

Փետրվար 18,2013 16:01

Ղարաբաղյան շարժման ընթացքից իրեն առաջին երդվյալ ֆիդայի համարող Սասուն (պապի) Մխիթարյանն այսօր կրկին այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ տեղեկանալու նրա առողջական վիճակի մասին: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախագահի իր թեկնածուին ընտրելուց անմիջապես հետո շտապել է հացադուլավորի մոտ, որին, սակայն, իր ձայնը չի տվել, բայց «Անդրիաս Ղուկասյանին միշտ ասում եմ՝ ամուր մնա մեր լեռների պես»:

Սասուն Մխիթարյանը հույս ունի, որ հացադուլը չի վնասի ծայրահեղ քայլի դիմած Անդրիաս Ղուկասյանին. «Իրա միջի հիվանդությունները հացադուլը հանում է, ջո՛ւրն է բուժում»:

Երբ յուրահատուկ հագուկապով Սասուն Մխիթարյանը իր կոլորիտով բառապաշարով խոսում էր երկրի վիճակի, արտագաղթի ու իր ձեւակերպմամբ՝ «բոմժ» դարձած ժողովրդի մասին, Անդրիաս Ղուկասյանի վրանի մոտ կանգնած մի տիկին հարցրեց՝ ո՞վ է մեղավոր այդ ամենի համար: «Հո ե՞ս չեմ մեղավոր, այ քնած մանուշակ»,-նեղսրտեց Մխիթարյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728