Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունիում դիտորդը զարմացած է. ընտրակաշառք չեն բաժանում

Փետրվար 18,2013 15:53

Գեղարքունիքում դիտորդական առաքելություն իրականացնող «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպության ղեկավար Անահիտ Գեւորգյանը, որն այս պահին գտնվում է 24/30 ընտրատեղամասում, Մեդիա կենտրոնում կազմակերպված Skype-ով հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ընդհանուր առմամբ կուտակումներ եւ խախտումներ չկան: «Բացի Սերժ Սարգսյանից, թեկնածուների մեծ մասը տեղամասերում չունի վստահված անձինք, որոնք կարեւոր դերակատարություն ունեն եւ զգոնություն են առաջացնում: Ընտրությունների ընթացքում օգտագործվում են վարչական ռեսուրսներ, մարդկանց մեքենաներով են բերում տեղամասեր, ինչը մենք արձանագրել ենք: Եղել է դեպք, որ 24/05 տեղամասում ընտրողները ցույց են տվել քվեատուփի մոտ նստածին ու նոր գցել տուփի մեջ: Դա լուսանկարել ենք եւ տարածել Ֆեյսբուքում»,-ասաց Գեւորգյանը:

Նա նշեց, որ միջազգային դիտորդներ են եկել Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատներից: Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ կրկնակի քվեարկության դեպքեր առայժմ չեն գրանցվել. «Բացի այդ, կարծես այս տարի ընտրակաշառք չկա, զարմանում եմ, մարդիկ սպասում են, որովհետեւ միշտ ստացել են»:

Տիկին Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ իր ընտանիքի երկու անդամ դրսում է գտնվում, սակայն ինքը չի ստացել նրանց ծանուցումները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728