Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ շտաբի պետ. «Գնանք ասենք՝ ռեստորանը փակեք՝ հաց մի՞ տվեք»

Փետրվար 18,2013 15:50

«Փարվանայում» հաց չե՞ն տվել

«Այդ ահազանգով ես ճշտել եմ, նման բան չկա: Էդ գործարանը փակ ա, մարդիկ կան, որ ասում են մենք եկել ենք ստեղ, աշխատանք են ճարել ու աշխատում ենք»,- այսպես արձագանքեց ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ղեկավար, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Օհանյանը՝ այն լուրերին, որ ԱԺ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը միկրոավտոբուսներով ու ավտոբուսներով Գյումրիից ընտրողներ է բերում Երեւան: Որոշ կայքերում գրում են, որ նրանք Ալեքսանյանի շաքարի գործարանի աշխատողներն են:

Հարցին, որ այդ մարդկանց այնուհետեւ տանում են եւ Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում հյուրասիրության, Դավիթ Օհանյանը հակադարձեց. «Նման բան չկա, չեն տարել՝ պատիվ տվել: Հիմա լիքը կոլեկտիվներ «Փարվանայում» հաց են ուտում. էդ ի՞նչ ա՝ ընտրակեղծիք ա, խախտում ա: Անհեթեթ սիտուացիան էդ լրատվամիջոցներն են ստեղծում: Մարդը եկել ստեղ իրան աշխատանք ա ճարել, ընդեղ քվեարկելու փոխարեն ստեղ ա քվեարկում, օրենքը հնարավորություն տալիս ա»:

Մեր դիտարկմանը, որ եթե մարդը Գյումրիից եկել է մայրաքաղաքում աշխատանք ճարել, որպեսզի ընտանիքը յոլա տանի, չի կարող իրեն թույլ տալ՝ գնալ ռեստորանում քեֆ անել, Օհանյանը հակադարձեց. «Կոլեկտիվներով են գալիս մարդիկ, կոլեկտիվով որոշել են, եկել են: Ի՞նչ անենք: Գնանք ասենք՝ ռեստորանը փակեք՝ հաց մի՞ տվեք: Խելքին մոտ մի հատ ընտրակեղծիք, խախտում, թող գտնեն՝ գրեն: Ձեր կարծիքով՝ մենք կարիք ունե՞նք ինչ-որ բան անելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728