Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը փախուստի էր դիմում (Տեսանյութ)

Փետրվար 18,2013 15:33

H_2Նոր Խարբերդի թիվ 16/41 ընտրատեղամաս լրագրողների հանկարծակի մուտքը իսկական աժիոտաժ ու վազք առաջացրեց ընտրատեղամասում:

Մենք տեղեկություն էինք ստացել, որ այդ պահին 400 ծրար պատրաստել են եւ պատրաստվում են լցոնման՝ վերնազգեստների մեջ քվեաթերթիկները լցրած:

Մեր մտնելուն պես շագանակագույն բաճկոնով մի տղա դպրոցի հակառակ մուտքով փորձեց փախչել: Լրագրողներով նրա հետեւից մի քանի մետր վազեցինք, բայց չհաջողվեց երիտասարդին բռնացնել:

Ավելի ուշ տղան մտավ նույն ընտրատեղամաս՝ արդեն բաճկոնն արձակած: Նա ներկայացավ Կարեն Հակոբյան՝ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ: Թեեւ ինչպես ավելի ուշ պարզվեց, նա «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապ չուներ:

Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որ եղեք իմ վստահված անձը եւ Կարեն Հակոբյանը մեկն է այն մարդկանցից, որ մտել է՝ իբր արդարության համար պայքարելու եւ վստահված անձ լինելու:

Կարեն Հակոբյանը, համագործակցելով հանձնաժողովի նախագահի հետ, պարբերաբար հեռախոսազանգերով զեկուցում էին, թե ինչ է կատարվում ընտրատեղամասում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728