Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին կերել է քվեաթերթիկը եւ վանկարկել «Ոչ հանցավոր ռեժիմին» (Տեսանյութ)

Փետրվար 18,2013 15:19

Քիչ առաջ յուրօրինակ դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում. Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում քվեարկության եկած քաղաքացի Արթուր Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո դուրս է եկել և ծրարով քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու փոխարեն կանգնել է ընտրատեղամասի կենտրոնում և «Ո՛չ հանցավոր ռեժիմին, ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին» վանկարկելուց հետո կերել է իր քվեաթերթիկը, որի վրա գրված է եղել  «Ո՛չ կեղծ ընտրություններին»: Կնքված, բայց դատարկ ծրարը քաղաքացին նետել է քվեատուփի մեջ:

Ընտրական հանձնաժողովի նախագահը քաղաքացուն դուրս է հրավիրել ընտրատեղամասից, ինչից հետո «Ազատ լրագրողների ցանց» նախագծի հեղինակ Ա. Մինասյանին են մոտեցել ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հրավիրել առանձին սենյակ՝ միաժամանակ վերադասին հեռախոսով զեկուցելով միջադեպի մասին: Քաղաքացին ոստիկաններից պահանջել է ներկայացնել իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավական հիմքերը, ինչը ոստիկանները չեն կարողացել անել, որից հետո Ա. Մինասյանը լքել է ընտրատեղամասը:

https://azatlragroxner.blogspot.com/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728