Անդրիաս Ղուկասյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար ընդդիմադիր գործունեություն սկսելը կարեւորագույն որոշում է համարում: «Յուրաքանչյուր գիտակից եւ կազմակերպված մարդ, երբ գործունեություն է իրականացնում, ակնկալում է արդյունավետ ճանապարհ: Դա բոլոր երկրներն են անցել, քրեաօլիգարխիկ համակարգերը տարբեր պետությունների մեջ ձեւավորված են եղել: Ժողովուրդները սովորաբար հաղթահարում են այդ երեւույթը, վստահ եմ՝ հայ ժողովուրդը նույնպես կհաղթահարի»,-նշեց նախագահի՝ հացադուլավոր թեկնածուն: Նա կարծում է, որ խնդիր կա ձեւավորել քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ճակատ հետեւյալ առաքելությամբ. «Պետք է միավորել բոլորին՝ ոչ լեգիտիմ իշխանությունների դեմ պայքարում: Ոչ լեգիտիմ պետական իշխանության մարմնի նկատմամբ միակ ազնիվ եւ անկեղծ դիրքորոշումը քաղաքացիական անհնազանդությունն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ