Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ թանաքանյութի անհետացման լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Առավոտյան շուտ, բոլոր տեղամասերում փորձարկվել է, այս պահի դրությամբ, նման ահազանգ չկա: Միշտ էլ կարելի է գտնել որեւէ նյութ, որը հակազդում է: Թանաքանյութի մասին էլ բազմիցս խոսել ենք, որ դա հանդիսանում է լրացուցիչ գործոն: Համենայնդեպս, չպետք է ենթադրել, որ մարդիկ պետք է նստեն ու փչացնեն սեփական անձնագրերը: Չի կարելի այդ եղանակով վարվել, որովհետեւ անձնագիրը եւս ունի իր հետ վարվելու ողջամիտ կանոնները»,- Aravot.am-ին ասաց պարոն Մուկուչյանը:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև