Aravot.am-ը ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի մամուլի պատասխանատու Կարինե Հարությունյանից փորձեց պարզել, թե ինչ խախտումներ են արձանագրել իրենք, որի փոխանցմամբ՝ խախտումները շատ են, իսկ վերջինը հետեւյալն է՝ «Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 84 դպրոցում, ուր տեղակայված է թիվ 03/03 տեղամասը, դպրոցի տնօրենը` Արկադի Էլոյանը, որը դիտորդի վկայական ունի, բայց լիազորված չէ որեւէ հասարակական կազմակերպության կողմից, իր աշխատասենյակում հյուրընկալել է ԱՊՀ դիտորդներին` Կոնստանտին Բաննիկովին եւ Վիկտոր Կրիվոպուսկովին, ապա հյուրասիրություն կազմակերպել, որից հետո Կրիվոպուսկովը իր գիրքն է նվիրել տնօրենին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ https://bagratyanpresident.am կայքից
Հյուրասիրեցին ? Վայ վայ ինչ վատ բան է տեղի ունեցել:
Հետո ?