Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեժ գիծը շարունակում է ստանալ ահազանգեր

Փետրվար 18,2013 14:55

14։09 – Գյումրի, 34/27 – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը շատ մոտ է նստած եղել քվեախցիկներից մեկին և փորձել է հետևել, թե ում օգտին են քվեարկում ընտրողները։ Տեղամասում նաև եղել են կուտակումներ։

14։25 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները կանգնում են ընտրողների կողքին և հսկում են, թե ում օգտին են քվեարկում։

14։10 – Երևան, Ավան, 1/08 ԸՏ – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ընտրատաչածքում արդեն 20 րոպե է՝ մեծ կուտակումներ են ու քաոսային վիճակ։ Հանձնաժողովի նախագահը կանգնած ծխում է և չի վերահսկում իրավիճակը։ Խցիկի մոտ քվեարկում են երկու հոգով։

13։30 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ անձնագրի միջից ժամանակավոր կնիքը ցնդել է քվեարկելուց 2 ժամ հետո։

13։53 – Երևան, 8/05, 8/06, 8/07 ԸՏ – “Իրավական շտապ օգնության” մեքենայի իրավաբանը և դիտորդը արձանագրել են, որ քաղաքացին քվեարկում է ընտրական տեղամասից դուրս՝ ավտոմեքենայի մեջ։

12։38 — 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Արարատի մարզի Գետազատ գյուղում կատարվում է բաց և կրկնակի քվեարկություն։

12։15 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ “Իրավունքի Եվրոպա Միավորում” ՀԿ դիտորդ Տիգրան Եգորյանից, որ Արտաշատի 17/2, 17/3տեղամասերում հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է դիտորդներին, իսկ 17/7-ում հայտնաբերվել են կրկնակի քվեարկության դեպքեր:

12:00 – Գյումրի, 34/30 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ թեկնածուների վստահված անձինք չունեն անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Պատճառաբանում են, որ չեն կարող վերարկուները ծակել և ամրացնել:

13։50 – Արտաշատ, 17/01 – ՔՀԻ դիտորդն արձանագրել է մի քանի դեպք, երբ քվեախցիկում միանգամից երկու հոգի են քվեարկում։

09:00 – 10:00 – Գավառ, 22/15 ԸՏ – ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ նշված ընտրատեղամասում ընտրողների մի հատվածը ընտրատեղամաս է գնում մի կնոջ ուղեկցությամբ։ Քվեարկելուց հետո նույն կնոջ ուղեկցությամբ ընտրողները մոտենում են ընտրատեղամասից 100մ հեռավորության վրա կանգնած ավտոմեքենային, որտեղ այդ կինը ինչ–որ նշումներ է կատարում, և ընտրողները հեռանում են:

13:04 – Արտաշատ, 17/1 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում միաժամանակ 2 հոգի են եղել՝ առանց սահմանված կարգով գրանցվելու: Պարզվել է դուստրն օգնում է մորը՝ քվեարկել: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին: Խնդիրը շտկվել է:

Ինչպես նաև՝ ՔՀԻ դիտորդին “Իրավունքի Եվրոպա” ՀԿ-ի դիտորդը հաղորդել է, որ նույն ընտրատեղամասում քվեախցիկի հետևի պատին փակցված են եղել հայելիներ, որոնք խախտում են ընտրողի քվեարկության գաղտնիությունը: Միջազգային դիտորդների միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը փակել է հայելիները:

13։10 – Վանաձոր, 30/31 – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ տեղամասի առջև գտնվող տեսասկավառակների խանութից բարձր հչում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի հիմնը՝ “Դեպի ապահով Հայաստան” երգը։ Նրա միջամտությամբ ոստիկանները խախտումը վերացրել են։

13։05 – Երևան, 13/37 ԸՏ – ՔՀԻ դիտորդը ականատես է եղել, թե ինչպես է ընտրողը քվեաթերթիկի հետ միասին վարորդական վկայականը գցել քվեատուփի մեջ։ Նա պահանջել է բացել քվեատուփը և հանել վարորդական վկայականը, սակայն հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տուփը բացելու իրավունք չունի։

12։15 – Գյումրի, 34/27 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի վստահված անձը մտել է քվեախցիկ և մի քանի անձանց ուղղորդել, թե ում ընտրել։

12։00 – Երևան, 4/11 ԸՏ – ՔՀԻ դիտորդին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը հայտնել է, որ ընտրատեղամասի առաջին հարկում մի կին է եղել, ով ինչ–որ ցուցակով ներկա–բացակա է արել քվեարկության եկողներին։ Վստահված անձի միջամտությմաբ նրան տեղամասից հեռացրել են։

11։38 – Երևան, 13/38 ԸՏ – ՔՀԻ դիտորդին Րաֆֆի  Հովհաննիսյանի վստահված անձ Ամալյա Հարությունյանը հայտնել է, որ մի քաղաքացի քվեարկել է վրացական անձնագրով և մինչ փորձել են ճշտել՝ նա ՀՀ քաղաքացիություն ունի թե ոչ, անձն արդեն քվեարկած և հեռացած է եղել։

12:20 – Գորիս, 37/29 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տեղամասում ունի 2 վստահված անձ։ Նրա միջամտությամբ խախտումը վերացվել է. նախագահը դուրս է հրավիրել վստահված անձանցից մեկին։

Դիտորդի փոխանցմամբ՝ Գորիսի մի շարք տեղամասերում միայն թեկնածու Սերժ Սարգսյանն ունի վստահված անձինք։

12։20 – Արտաշատ, 17/01 ԸՏ – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ դիտորդ Խաչատուր Սիրադեղյանից, ով տեղեկացրել է, որ տեղամասում երեք վստահված անձինք խոչընդոտում են իր և «Իրավունք» թերթի լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի աշխատանքը, թույլ չեն տալիս մոտիկ գալ՝ պատճառաբանելով, որ խանգարում են իրենց աշխատանքը։ Դիտորդի խոսքերով՝ իրենց վրա նաև հոգբանական ճնշում են գործադրում։

12։10 – Ծաղկաձոր, 25/28 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։

11:31 – Ախուրյան, 35/04 ԸՏ – «Իրավական շտապ օգնության» մեքենայի լրագրողն արձանագրել է, որ միկրոավտոբուսը ընտրողների է բերում տեղամաս և հետ տանում։ Մանրամասն՝ hetq.am/arm/news/23463/mikroavtobusy-uxevorner-e-texapokhum-yntratexamas.html

11։47 – Ապարան, 14/22 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է երկու հոգի մեկ քվեախցիկում, ինչն օրենքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահի միջամտությամբ խախտումը վերացվել է։

11։45 – Գյումրի, 34/27 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը փորձում է օգնել կամ ուղղորդել ընտրողին։ Նա չի ներկայացրել, թե ոչ թեկնածուի վստահված անձն է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ վստահված անձն իրավունք չունի օգնել միայնակ քվեարկել չակրողացող ընտրողին։

11:30 – Երևան, 8/16 ԸՏ – «Իրավական շտապ օգնության» մեքենայի լրագրողն արձանագրել է, որ ամուսինը քվեարկել է կնոջ փոխարեն՝ առանց հանձնաժողովին տեղյակ պահելու կամ գրանցվելու՝ որպես օգնող։
Մանրամասն՝ www.aravot.am/2013/02/18/200743/

10։55-11։30 – Երևան, 13/32 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։ Մեկ անձը մի քանի անգամ տարբեր ընտրողների օգնել է քվեարկել։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մեկ անձն իրավունք ունի այլ ընտրողի օգնել միայն մեկ անգամ։ Օգնելու իրավունք չունեն հանձնաժողովի անդամները և վստահված անձինք։

11։20 – Երևան – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի ընտրողից, ով հայտնել է, որ իր անձնագրից կնիքը ցնդել է ընտրելուց մեկ ժամ անց։ Նա քվեարկել է Երևանի թիվ 113 մանկապարտեզում գտնվող ընտրատեղամասում։

11։20 – Հրազդան, 25/10 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը ընտրատարածքում չէ։ Հանձնաժողովի քարտուղարը պարզաբանել է, որ ինքն է փոխարինում նախագահին, մինչ նա գնացել է ընտրելու։

10:30-10:55 – Գեղարքունիքի մարզ, Գավառ, 22/15 ԸՏ – Շրջայցի ընթացքում ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում: Ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանցել է թույլատրելի 15-ը, ինչի պատճառով ընտրատեղամասում կառնաշփոթ է առաջացել: Իրավիճակը շտկվել է 10:55–ի դրությամբ։ Ոստիկանները վերացրել են կուտակումը:

10:52 – Ապարան, 14/21 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակում: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և վերջինս ոմանց դուրս է հրավիրել ընտրատեղամասից: Ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 33 կետով սահմանված է՝ ընտրատեղամասում մարդկանց քանակը չպետք է 15-ից ավելի լինի:

10։35 – Երևան, 9/15 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը կրծքին կրում է ՀՀԿ զինանշանը։

10։05 – Հրազդան, 25/26, 25/26 ԸՏ – Հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով և 5 րոպե անց վերադարձել է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

08:55 – Երևան, 9/4 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից` պատճառաբանելով, թե գնում է քվեարկելու և կվերադառնա 10 րոպեից: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

09։45-10։45 – Երևան, 9/27 և 9/28 ԸՏ – 0858s դեղին պետհամարանիշնմերով «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը պարբերաբար մարդկանց խմբեր է բերում Նորագյուղ։ Մանրամասն՝ https://www.aravot.am/2013/02/18/200814/

9:47 – Երևան, 5/24 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը ցանկացել է դուրս հանել ընտրատեղամասից՝ պատճառաբանելով, որ անձը հաստատող փաստաթուղթը տեսանելի չէ:

8:02 – Երևան, 9/3 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահ Գոհար Կարապետյանը լքել է ընտրատարածքը` սկզբում պատճառաբանելով, թե գնում է ներարկվելու, այնուհետև ասել է, թե գնում է քվեարկելու։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

10։22 – Ապարան, 14/23 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ քվեախցիկում երկու հոգի են, ինչը օրենքի խախտում է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը՝ անձանցից մեկին դուրս հրավիրելով քվեախցիկից։

09:00 – Գյումրի, 34/22 ԸՏ – ՔՀԻ դիտորդը ժամը 09-00-ի դրությամբ նկատել է հանձնաժողովի նախագահ Հովհաննիսյան Արուսյակի բացակայությունը: Ընտրացուցակները նույն ընտրատեղամասում փակցված են եղել ընրողների համար անհարմար վայրում` դպրոցի հետևի կողմում: Դիտորդը նկատել է նաև մարդկանց կուտակումներ:

09։57 – Գորիս, 37/07 ԸՏ – Ահազանգ է եղել, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այդ տեղամասում ունի երկու վստահված անձ, ինչը  օրենքի խախտում է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության սենյակում կարող է լինել յուրաքանչյուր թեկնածուի միայն մեկ վստահված անձ։

Լրացված – «Ընտրություններ 2013 – իրավական նախաձեռնության» մեքենաները եղել են տեղամասում, որտեղ նրանց պարզաբանել են, որ երկու վստահված անձինք միաժամանակ չեն գտնվում տեղամասում, այլ փոխարինում են մեկը մյուսին։

09։20 – Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 40/33 ԸՏ – Մեր դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք։ Ընտրողը, քվեախցիկից դուրս գալուց հետո մոտեցել է քվեատուփին, հանել է քվեաթերթիկը և բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկել։ Նա դիտորդներին պարզաբանել է, որ ինքը ՀՀԿ անդամ է և դա անում է ինքնակամ, որ իրեն հավատան։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտինությունը խախտելը պատասխանատվություն է սահմանում։

08։30 – Ապարան, 14/21 ԸՏ – Դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում տարեց կնոջն օգնել են քվեարկել երկու անձինք, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել խախտումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ կինը շատ ծեր է և դժվարանում է քվեարկել։

08։45 – Երևան, Դավիթաշեն, 5/8 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել և ներս չի թողել՝ պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում կպցված։ Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա և դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցվելու և տեղամաս մուտք գործելու համար։

08։45 – Երևան, Ավան, 1/6 ԸՏ– Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։

Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728