Լրահոս
Օրվա լրահոսը

«Պասիվ ակտիվություն». Ընտրությունների պատկերը՝ ըստ «Մեդիա» կենտրոնի

Փետրվար 18,2013 14:32

Տավուշի մարզի Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանի համայնքներում դիտորդական առաքելություն իրականացնող Դիլնեթ Սերվիս ՀԿ ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի տվյալներով, դեռևս պասիվ է. «Նախորդ ընտրությունների համեմատությամբ առայժմ բավական հանգիստ է»,-Մեդիա Կենտրոնին հայտնում է Հովհաննիսյանը:

Արարատի մարզում դիտորդական առաքելություն իրականացնող Հարմոնիա ՀԿ-ի ղեկավար Էդուարդ Խուրդունցի տվյալներով  Բաղրամյան, Արարատ, Այնթափ բնակավայրերում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընտրողների հոսքը բավականին մեծ է:

Այնթափ գյուղի 16/15 ընտրատեղամասում, ըստ Խուրդունցի, մարդկանց ակտիվությունը հատկապես բարձր է,  ընտրողները գալիս են սեփական փոխադրամիջոցներով, և որևէ քաղաքական ուժի կողմից մարդկանց տեղափոխություն դեպի ընտրատեղամասեր չի արձանագրվել: Դիտորդը նշում է, որ իր հարցումները պարզել են, որ ընտրողներին այս ընտրություններին առայժմ ընտրակաշառք չեն առաջարկել:

Գեղարքունիքի մարզում, Մարտունու կանանց համայնքների կենտրոնի ղեկավար Անահիտ Գևորգյանի ղեկավարած դիտորդական խումբը ևս արձանագրել է բավական պասիվ ակտիվություն. «Նույն Մարտունի քաղաքում նախկին ընտրություններին բավական ակտիվ էր, հիմա փողոցներում մարդ գրեթե չկա»:

Շիրակի մարզ Գյումրի, 35/39 տեղամաս

Գյումրու 18-րդ դպրոցում տեղավորված 35/39 տեղամասի հանձնաժողովի նախագահը արգելում է դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին դիտել եւ հսկել քվեարթերթիկ հատկացնելու գործընթացը մոտիկից, տեսնել մատյանում գրանցման պրոցեսը, եւ արդյո՞ք` ընտրողն իր անվան դիմաց է ստորագրում քվեաթերթիկ ստանալիս: Հանձնաժողովի նախագահը պարտադրում է դիտորդներին եւ վստահված անձանց նստել հատկացված տեղերում եւ չտեղաշարժվել տեղամասում:

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթը եւ www.asparez.am  հայտարարում է, որ այսպիսով խոչընդոտվել է իր` ԶԼՄ ներկայացուցչի աշխատանքը այդ տեղամասում:

2. 10:09, Գյումրի, 34/06

Գյումրու 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ դիտորդական առաքելություններից մեկի երկու ներկայացոիչ, ընտրողների մատյանները վարողների գլխավեևրեւներին կանգնած քվեաթերթիկ ստացող ընտրողների ցուցակային համարները sms-ով ուղարկում են ինչ որ համարով:

3. 10:18, Գյումրի, 34/06 Գյումրու 41-րդ դպրոցում տեղավորված 34/06 տեղամասում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի ներկայացուցիչը նկատել է, որ ընտրողներից մեկին փորձել են գրանցել եւ քվեաթերթիկ տալ բոլորովին ոչ իր անուն-ազգանվան դիմաց: Ահազանգել է հանձնաժողովի նախագահին, առաջարկելով արձանագրել միջադեպը, այնինչ հանձնաժողովի նախագահը, սկսել է բողոքել, թե «…դու չէ, որ ինձ պիտի ասես, թե ինչ անեմ», եւ չի արձանագրել միջադեպը:

Աղբյուրը` Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

10։05 – Հրազդան, 25/26, 25/26 ԸՏ – Հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով և 5 րոպե անց վերադարձել է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

08:55 – Երևան, 9/4 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից` պատճառաբանելով, թե գնում է քվեարկելու և կվերադառնա 10 րոպեից: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

09։45-10։45 – Երևան, 9/27 և 9/28 ԸՏ – 0858s դեղին պետհամարանիշներով “Գազել” մակնիշի միկրոավտոբուսը պարբերաբար մարդկանց խմբեր է բերում Նորագյուղ։

9:47 – Երևան, 5/24 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը ցանկացել է դուրս հանել ընտրատեղամասից՝ պատճառաբանելով, որ անձը հաստատող փաստաթուղթը տեսանելի չէ:

10։22 – Ապարան, 14/23 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ քվեախցիկում երկու հոգի են, ինչը օրենքի խախտում է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը՝ անձանցից մեկին դուրս հրավիրելով քվեախցիկից։

09:00 – Գյումրի, 34/22 ԸՏ – ՔՀԻ դիտորդը ժամը 09-00-ի դրությամբ նկատել է հանձնաժողովի նախագահ Հովհաննիսյան Արուսյակի բացակայությունը: Ընտրացուցակները նույն ընտրատեղամասում փակցված են եղել ընրողների համար անհարմար վայրում` դպրոցի հետևի կողմում: Դիտորդը նկատել է նաև մարդկանց կուտակումներ:

09։57 – Գորիս, 37/07 ԸՏ – Ահազանգ է եղել, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այդ տեղամասում ունի երկու վստահված անձ, ինչը  օրենքի խախտում է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության սենյակում կարող է լինել յուրաքանչյուր թեկնածուի միայն մեկ վստահված անձ։

 

Լրացված – “Ընտրություններ 2013 – իրավական նախաձեռնության” մեքենաները եղել են տեղամասում, որտեղ նրանց պարզաբանել են, որ երկու վստահված անձինք միաժամանակ չեն գտնվում տեղամասում, այլ փոխարինում են մեկը մյուսին։

09։20 – Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 40/33 ԸՏ – Մեր դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք։ Ընտրողը, քվեախցիկից դուրս գալուց հետո մոտեցել է քվեատուփին, հանել է քվեաթերթիկը և բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկել։ Նա դիտորդներին պարզաբանել է, որ ինքը ՀՀԿ անդամ է և դա անում է ինքնակամ, որ իրեն հավատան։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտինությունը խախտելը պատասխանատվություն է սահմանում։

08։30 – Ապարան, 14/21 ԸՏ – Դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում տարեց կնոջն օգնել են քվեարկել երկու անձինք, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել խախտումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ կինը շատ ծեր է և դժվարանում է քվեարկել։

08։45 – Երևան, Դավիթաշեն, 5/8 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել և ներս չի թողել՝ պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում կպցված։ Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա և դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցվելու և տեղամաս մուտք գործելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728