Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը խոստացավ հարկել ընտրակաշառքը (Տեսանյութ)

Փետրվար 18,2013 14:25

Bagratyan_1«Ես լրիվ ուրիշ Հայաստան եմ պատկերացնում», -ասում է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, որը կնոջ եւ դստեր հետ կատարեց իր ընտրությունը: Ըստ Բագրատյանի՝ ինքը քվեարկել է «նոր» Հայաստանի համար. «Այն  Հայաստանը, որ ունեինք վերջին տարիներին, իրեն սպառել է ու չի կարող զարգանալ, առաջ գնալ»:

Բագրատյանը հայտարարեց, որ խախտումների դեպքեր են արձանագրել, ահազանգեր կան, նույնիսկ այն ընտրատեղամասում, որտեղ ինքն է քվեարկել. «Այստեղ 4/27  ընտրատեղամասում թաղապետարանի մի նախկին աշխատակից լկտիություն է ցուցաբերել: Ընտրակաշառքները իշխանության օգտին են եղել»:

Բագրատյանն ընտրողներին կոչ արեց չվերցնել ընտրակաշառքը. «Այդ 5 000 դրամը ձեզ ոչինչ չի տա, մի վերցրեք, էլի…»: Մեր դիտարկմանն էլ, թե 5 000 չէ՝ 25 000 է, Բագրատյանն ասաց. «Գնաճը,  ինֆլյացիան հաշվի՞ են առել: Ինչ ասեմ, գալու եմ այդ ընտրակաշառքները հարկեմ, եկամտահարկ մտցնեմ»:

Բագրատյանը վստահ է, որ իր քարոզարշավի ժամանակ հասցրել է հավատ ներշնչել ընտրողներին՝ «միակ մոդելը, որ ալտերնատիվ ներկայացել է, դա ես եմ»:

Թեկնածուն նաեւ հավելեց, որ իր էլեկտորատը ինտելեկտուալ հատվածն է,  քիչ ռոմանտիկները, զգալի թիվ են կազմում նաեւ մեծահասակները, քիչ են երիտասարդները, ազգայնական մտածելակերպ ունեցողները եւ այլն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728