Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չհրկիզվող պահարանում կան քվեաթերթիկներ, որոնք օգտագործվելու են կարուսելի համար. Թևոս Մաթևոսյան (ձայնագրություն)

Փետրվար 18,2013 14:18

Այսօր կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին Երեւանի թիվ 10/08 ընտրատեղամասում (Հերացու փ. 2, թիվ 72 դպրոցի շենքում) ընտրախախտումներ են գրանցվել, որի մասին քիչ առաջ բարձրաձայնեց Թևոս Դավիթի Մաթևոսյանը, որը նշանակված է Հրանտ Բագրատյանի կողմից վստահված անձ:

Նշենք, որ այս ընտրատեղամասում միակ վստահված անձն ինքն է, ով հետևում է ընտրական գործընթացի ամբողջ ընթացքին և իր գրանցամատյանում գրի առնում բոլոր խախտումներն ու կասկածելի թվացող դեպքերը:

Թևոս Մաթեւոսյանի փոխանցմամբ, այսօր` վաղ առավոտյան, ինչ-որ անհատ շուրջ 20 հոգանոց մարդկանց խմբի նախքան ընտրատեղամաս մտնելը, ուղղորդել է պատից կախված նմուշ քվեաթերթիկի մոտ և ցույց տվել վեցերորդ համարը, որը նա դիտարկում է որպես ուղղորդում և հուշում տվյալ թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Հաջորդ խախտումը, որը գրանցել էր իր գրանցամատյանում, վերաբերում էր քվեաթերթիկներին: Այդ քվեաթեթիկները Թևոսին ցույց են տվել հանձնաժողովի անդամները. «Դրանք այն քվեաթերթիկներն էին, որոնք համարակալված չէին և ենթակա էին խոտանման: Այսինքն՝ այդ քվեաթերթիկները օգտագործման ենթակա չէին, բայց մինչև հիմա դրված են չհրկիզվող պահարանում, որը հնարավորություն է տալիս, որպեսզի օգտագործվի կարուսելի համար: Հանձնաժողովի անդամներն ասում են, թե այդ խոտանումը կլինի քվեարկության ավարտից հետո, բայց այդ ժամանակ արդեն նշանակություն չի ունենա, քանի որ կարուսելն արդեն եղած- վերջացած կլինի»,-ասում է նա:

Վստահված անձի հավաստմամբ՝ դրոշմակնիքները ցնդում են շատ ավելի շուտ, քան նախատեսված է.«Շատերը նույնիսկ կարող են միջամտել խոնավ անձեռոցիկով և վերացնեն դրոշմակնիքը, չնայած առանց միջամտման էլ դրանք ցնդում են շատ ավելի շուտ և չեն պահպանվում նշված 24 ժամը»:

Հաջորդ կասկածելի թվացող խախտումը Թևոսը համարում է ծեր կնոջ ընտրատեղամաս գալը և ուղեկցորդի միջամտությամբ խցիկում քվեարկելը.«Նրանք պատճառաբանեցին, թե կինը տեսողության հետ խնդիրներ ունի և միայնակ ընտրել չի կարող, այն էլ այն դեպքում, երբ կինը կարողացավ միայնակ և ինքնուրույն դնել իր ստորագրությունը, որին տրամադրված տարածքը ավելի փոքր է, քան որևէ թեկնածուի քվեարկելու համար նախատեսված տարածքը»,-ասաց նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728