Հայաստանում «Ռիա Նովոստիի» նախագիծ «Նովոստի Արմենիա» լրատվականը փետրվարի 16-ին հրապարակել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի մեկնաբանությունները՝ Հայաստանի նախագահական ընտրությունների հետ կապված: Գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Հաջորդ օրը, փետրվարի 17-ին, նշված մեկնաբանությունները հրապարակվել են «Երկրամաս» պարբերականում՝ հղում անելով «Նովոստի Արմենիա»-ին: Վերջինս ուղեկցվել է «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանի լուսանկարով:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ «Նովոստի Արմենիայից» ոչ մի լրագրող ինձ հետ չի կապվել և ես նրանց հարցազրույց չեմ տվել: Իսկ եթե Հայաստանում հայտնվել է ինձ անվանակից քաղաքագետ, ապա խնդրում եմ «Երկրամաս»-ի գործընկերներիս, իրենց կայքից հեռացնել իմ նկարը», – ասել է «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանը:
«Երկրամաս»-ից նկարն արդեն հեռացվել է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ