Արարատ քաղաքի 18/06 ընտրատեղամասում, 13:30-ի դրությամբ, ներկայացել են միայն երկու թեկնածուների երկուական վստահված անձինք, որոնք հերթափոխով են ներկայացել ընտրատեղամաս: Միայն Հրանտ Բագրատյանի եւ ՍերԺ Սարգսյանի վստահված անձինք են: Ներկա է նաեւ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ից դիտորդ: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հավաստմամբ` դեռ ոչ մի միջադեպ չի գրանցվել:
Մինչ այժմ տեղամասում գրանցված 1562 ընտրողից 840-ն է մասնակցել ընտրությանը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ