Նախագահի թեկնածուն դիտորդների նախնական գնահատականից հետո կդադարեցնի հացադուլը եւ հայտարարություն կանի
Հունվարի 21-ից՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին օրվանից հացադուլի նստած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, Aravot.am-ի այն հարցին՝ համարո՞ւմ է, որ իր ակցիան արդյունք է տվել, պատասխանեց. «Շուտ է գնահատական տալ արդյունքներին…դա ցույց կտա իրադարձությունների հետագա զարգացումը: Ես վստահ եմ, որ հացադուլն անհետեւանք չի մնացել մեր քաղաքական համակարգի եւ պետականության համար»:
Նա դրական արտահայտվեց ԵԽՊՎ դիտորդների հետ հանդիպման մասին. «Դրական տպավորություն թողեցին, հասկանում էին, թե մեր երկրում իրադրությունն ինչպիսին է: Մենք մտքերի փոխանակություն ունեցանք, ես մտածում եմ, որ իրենց համար հասկանալի է մեր երկրի քաղաքական ներքին իրադրությունը»:
Պատասխանելով Aravot.am–ի մյուս հարցին, նախագահի թեկնածուն ասաց, որ վաղը՝ ընտությունների վերաբերյալ դիտորդների նախնական գնահատականը ստանալուց հետո կդադարեցնի հացադուլը եւ հանդես կգա
Կարդացեք նաև
հայտարարությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հալալ մարդ, փոքր եղբոր պես ցավում եմ քեզ համար, գնահատում կամքդ, բայց…Արժե սովից քայքայել առողջությունը, երբ հանքակեր հրեշը ուտելուց չի կշտանում, մտածելուց չի հասկանում, սևը սպիտակից չի տարբերում, վեզիրներն էլ ճիպոտ ունեն ;Ճիպոտի տեղ ղարաբաղի պահին կոթ է պետք, ոչ թե ցիվիլ տարբերակ`հացադուլ;Մեծ ախպեր, թափանով մտածողները թրիք են արտադրում, ոչ թե միտք , ոչ թե հումանիզմ;