Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ և երեխաների հետ Հայաստանի նախագահական ընտրություններին քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Ընտրությունները հանդարտ ընթացքի մեջ են, բոլոր դիտողություններն ու առաջարկությունները, որոնք արվում են, բնակաբանար լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Իրավապահ մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնելու են անհրաժեշտ բոլոր գործառույթները, որպեսզի կասկած չմնա, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և առանց ընտրախախտումների»:
Վարչապետը նշել է նաև, որ ինչպես միշտ իրենք ընտրություններին գալիս են ամբողջ ընտանիքով՝ տոնական տրամադրությամբ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ