Դուբայում կայացած ջազ փառատոնում լիբանանահայ Կի Մանուկյանի ելույթին անդրադառնալով՝ «Նեյշնլ» պարբերականը գրում է, որ վերադառնալով Սիդնեյից, որտեղ նա դարձավ Լիբանանից առաջին երաժիշտը, որ ելույթ ունեցավ Սիդնեյի օպերայում, Ջազ Գարդենում Կի Մանուկյանն իր ելույթում ավելի շատ անձնական հաղթանակն էր տոնում, քան մասնակցում Մերձավոր Արևելքի ջազային տոնակատարությանը:
Կի Մանուկյանը ծնվել է 1976թ., Բեյրութում: Նա մասնագիտությամբ իրավաբան է: Երաժշտական գործունեությամբ է զբաղվում 1996թ.:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ