«Ես մասնակցել եմ ընտրության, և իմ անձնագրում դրված կնիքը ոչ անձեռոցիկի, ոչ որևէ այլ բանի միջոցով չի մաքրվում», հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ անձնագրերում արված կնիքը հնարավոր է մաքրել խոնավ անձեռոցիկի միջոցով:
ԱԺ փոխնախագահը հորդորում է քաղաքացիներին անձամբ ստուգել սեփական անձնագրերը:
«Րաֆֆի Հովհաննիսյանին կխնդրեի նմանատիպ անհիմն հայտարարություն անելու փոխարեն օգտվել իշխանական կուսակցության կողմից իրեն ընձեռված հնարավորությունից` այն է` մեր շտաբը հայտարարել է, որ մենք երկու հանձնաժողովի անդամների միջև վստահված անձանց տեղը զիջել ենք Հրանտ Բագրատյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին»,-հավելեց Շարմազանովը:
Նրա խոսքով` նախագահի թեկնածուն պետք է օգտվեր իրենց շտաբի տված հնարավորությունից և այդ ժամանակ արդեն կրկնակի քվեարկության մասին խոսելը կբացառվեր:
Կարդացեք նաև
«Եթե պարոն Հովհաննիսյանի անձնագրում նման բան է եղել, կանխելու համար նման անհիմն մեղադրանքները, մեր շտաբն առաջարկել էր, բարի լինեին ներկայանային իրենց ներկայացուցիչները, և Աստված չանի, եթե որևէ նման դեպք լինի, թող կանխեն»,-եզրափակեց ՀՀԿ խոսնակը:
Խարմազանով,արդար ընտրությունը արդար երկնաքարից լավ է;