ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն Aravot.am-ի հետ զրույցում կտրականապես հրաժարվեց ընտրությունների ընթացքի, արդեն իսկ առկա ընտրախախտումների մասին ահազանգերի վերաբերյալ որեւէ մեկնաբանություններից: Ասաց, որ հայտարարություններով հանդես կգա քվեարկության ավարտից հետո, երբ արդեն հստակորեն կուրվագծվի, թե քանի մարդ է մասնակցել ընտրություններին:
Հիշեցնենք, որ թեկնածուն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ համարում է, թե դա կնշանակի բանավեճ սկսել ընտրությունների օրինականության շուրջ, մինչդեռ, ինքն ի սկզբանե հայտարարել է, որ քանի դեռ հրապարակված չէ ՀՀ-ից բացակայող ընտրողների թվաքանակը, ընտրությունները չեն կարող օրինական լինել:
Արման Մելիքյանը քարոզարշավի իր ամփոփիչ ասուլիսում նաեւ կոչ էր արել իր ընտրողներին՝ ակտիվ մասնակցել ընտրություններին եւ քվեարկելով իր օգտին՝ ընտրությունները վերածել՝ ընդդեմ կեղծարարության համազգային բողոքի:
Այսօր, մեզ հետ զրույցում թեկնածուն ասաց, որ իր շտաբի անդամներն ու համակիրներն ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ