Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրախախտումներ՝ ըստ «Մեդիա» կենտրոնի

Փետրվար 18,2013 13:27

ՄԵԴԻԱ  ԿԵՆՏՐՈՆ. Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգում են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձիք ճնշում են գործադրում դիտորդների վրա:

«Առավոտից արդեն գրանցվել է Սերժ Սարգսյանի չորս վստահված անձ, որոնք անընդհատ գնում-գալիս են, բավական ագրեսիվ են մեր՝ երկու դիտորդներիս նկատմամբ, վիրավորական արտահայտություններ են անում, խոչընդոտում են մեր աշխատանքն ու տեղաշարժը»,- Մեդիա Կենտրոնին հայտնում է 17/3 ընտրատեղամասում դիտորդություն իրականացնող Լենա Նազարյանը:

Լենա Նազարյանը հավելում է,  որ «անընդհատ լարված վիճակում են, քանի որ հանձնաժողովում պատճառ են փնտրում, որ արձանագրություն կազմեն և  ընտրատեղամասից հանեն դուրս»:

«Հույս ունեինք, թե միջազգային դիտորդների գալով գուցե իրավիճակը շտկվի, սակայն նրանք եկան, ուրախ-երջանիկ ողջունեցին բոլորին, մի քանի րոպե միայն մնացին ու գնացին, թե այդ րոպեներին ընթացքում ինչ հասկացան, չգիտենք»,-ասում է Լենա Նազարյանը:

 

ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ. Քաղաքացիական հասարակության ինտիտուտից ստացված տեղեկատվությամբ՝ Երևանի 9/15 ընտրատեղամասում  դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը կրծքին կրում է ՀՀԿ զինանշանը: Քվեարկության օրը քարոզչություն իրականացնելը վարչական խախտում է և, եթե այն կատարվում է ընտրատեղամասում,  պատժվում է տուգանքով 400-600 հազար դրամի չափով:

Սակայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը Մեդիա Կենտրոնին պարզաբանում է, որ սա չի կարող դիտարկվել, որպես քարոզչություն.

«Տվյալ դեպքում, սա կդիտարկվեր քարոզչություն, եթե հանձնաժողովի նախագահի գործողությունը ուղղված լիներ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելուն, օրինակ, եթե ինքը ոչ թե զինանշանն ունենար իր հագուստի վրա, այլ «Դեպի ապահով Հայաստան» մակագրությամբ պաստառը,  սակայն զուտ զինանշանի առկայությունը դեռևս քարոզչություն չէ: Պետք է հաշվի առնել նաև, որ զինանշանը ոչ թե Սերժ Սարգսյանինն է, այլ  կուսակցությանը,- Մեդիա Կենտրոնին ասում է Գևորգ Հայրապետյանը:

ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները Երևանի Աջափնյակ համայնքում ժամը 12:30-ի դրությանբ արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ:

6/16  տեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը և նրա ընկերները ազատ ելումուտ են արել տեղամաս: Նույն տեղամասում ոստիկանի սենյակը քվեարկության սենյակի միջով է անցնում, և ոստիկանը հաճախ է լինում քվեարկության սենյակում:

6/17-ում քվեարկության սենյակում արդեն մի քանի անգամ քվեարկողների թիվը գերազանցել է 15-ը:

6/34 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկի բացակայության պատճառով նրան արդեն մի քանի ժամ փոխարինում է հանձնաժողովի քարտուղարը:

6/23 տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը վկայագիր չի կրում, առանց վկայագրի է նաև 6/35 տեղամասի ՀՀԿ-ի վստահված անձը:

6/23 տեղամասում մի անձ ներկայացել է որպես դիտորդ, իսկ երբ հարցրել են, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, նա առանց բացատրության լքել է տեղամասը: Նույն տեղմասում գրանցվել են նաև անծանոթ անձի կողմից քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728