ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը խուսափում է ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը մեկնաբանել: Նա ծայրահեղություն համարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ահազանգը, թե անձնագրերից թանաքանյութը թաց անձեռոցիկով հեշտությամբ մաքրվում է:
«Եթե ինչ-որ մեկն ուզում է անձնագրի միջից թանաքը ջնջել, սովորական թանաք էլ լինի՝ կարելի է շուշաթղթով, ի վերջո, ջնջել: Ողջամտության կանխավարկածն ո՞ւր մնաց: Չի կարելի ամեն ինչ ծայրահեղականացնել, ձեթով էլ կարող եք ջնջել»,- ասաց պարոն Սմբատյանն ու արագ հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ