Վանաձորի թիվ 30/31 տեղամասում ընտրողներից մեկը քվեարկելուց հետո հայտարարեց, որ սխալմամբ սխալ մարդու է ընտրել եւ հանձնաժողովի նախագահը նրա քվեաթերթիկը պատռեց եւ նորը տրամադրեց, որպեսզի կինը նորից ընտրություն կատարի:
Այս տեղամասի դիմաց տեղակայված CD, DVD, MP3-ների վերանորոգման կրպակ կա, որտեղից հնչում է Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակի երգը:
Մինչեւ ժամը 11-ը ընտրած ընտրողները հիմնականում տարեցներ էին, հիմա արդեն տեղամաս են այցելում նաեւ ջահել ընտրողներ:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ