Առավոտյան ահազանգ էր ստացվել, որ թիվ 82 երթուղային տաքսիները, որոնք սպասարկում են Նոր Նորքի 8-րդ զանգված- Նժդեհի հրապարակ երթուղին, չեն աշխատում: Համենայնդեպս, ըստ ահազանգի, առավոտյան ժամի երթուղային տաքսիները որեւէ ուղղությամբ չեն աշխատել:
Խոսակցություններ կան, որ այդ գծի սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է: Aravot.am-ի հետ զրույցում Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ես գիծ չունեմ ու չգիտեմ էլ՝ ինչի մասին է խոսքը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ես անհամբերությամբ սպասում եմ քաղաքապետի սպառիչ պատասխանին: