9/11 ընտրատեղամաս քվեարկության եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նույն ընտրատեղամասում է քվեարկել նաև Սերժ Սարգսյանը: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, պարոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության:
Իսկ արդյոք կա՞ն ՀՀ նախագահի արժանի թեկնածուներ քվեաթերթիկում՝ «Ա1+»-ի հարցին՝ նա ժպտալով պատասխանեց. «Իհարկե, կար: օրենքը թույլ չի տալիս, թե չէ 7-ին էլ մեծ սիրով կքվեարկեի»:
«Յոթն էլ արժանի՞ են»՝ հարցին նա պատասխանեց. «Արժանիից ավելին»
Մեր մյուս հարցին, թե ինչ կարծիքի է ՀԱԿ ակտիվիստների այն կոչին` քվեարկել անվավերության օգտին, այսինքն անվավեր դարձնել քվեաթերթիկը, Լևոն Տեր-Պետրոսյան ասաց, որ դա քաղաքացու իրավունք է և օրենքի խախտում չէ. «Սահմանադրության մեջ դա չի արգելված: Ես ամեն ինչին կողմ եմ, եթե չի արգելված: Ինձ չեք կարող բռնացնել»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ