ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը կնոջ, տղայի եւ դստեր հետ մասնակցեց ՀՀ նախագահի ընտրությանը: Սեդրակյանի սպասելիքներն այս ընտրություններից նույնն էին, այսինքն` «Այն ինչ ասել եմ հունիս ամսին, միայն հաղթանակ»:
Ինչ վերաբերվում է Հայրիկյանի գործով ձերբակալվածներին եւ այդ ամենում իրեն մեղադրելուն, Սեդրակյանը դրա հետ կապված ասաց. «Այն ինչ ծրագրել են, չի ստացվի»:
Բոլորին մաղթելով ազատ եւ արդար ընտրություններ, թեկնածուն սակայն հավելեց, թե արդարությունը հարաբերական է. «Եթե փող վերցնեն եւ ուրիշի ընտրեն, դա անարդար կլինի»:
Պատասխանելով Aravot.am-ի հարցերին` վաղը ձեզ շնորհավորելո՞ւ ենք, ասաց` «Տեսնենք…»:
Կարդացեք նաև
– Բայց ասում էիք «եթե» չի լինում:
– Ընտրությունները միայն սկսվում են, դեռ չի վերջացել…
– Բայց դուք «եթե»-ն բացառել էիք, փոխվել ե՞ք:
– Որեւէ բան չի փոխվել:
– Վախեցրե՞լ են ձեզ:
– Ի՞նձ… (ժպտաց) ընտրություններն այսօր չեն ավարտվում, մնացածը դուք հասկացեք:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ