Այսօր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ դիտորդը Ավանի 1/6 ընտրական տեղամասում արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։
Aravot.am-ը ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանքներ են տարվում կոնկրետ այս ահազանգի ուղղությամբ: Պարոն Պետրոսյանն ասաց, որ ոստիկանությունը ընտրական տեղամասերի ներսում աշխատանքներ չի կատարում, իսկ այս դեպքի վերաբերյալ էլ ոստիկանությունում ընդհանրապես ահազանգ չեն ստացել:
Պարոն Պետրոսյանը հրաժարվեց խոսել ոստիկանությունում ստացված ահազանգերից՝ լցոնումների ու կուտակումների վերաբերյալ՝ պնդելով, որ չխոսելը ելնում է նախաքննության շահերից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ