Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը լավ չէ՞

Փետրվար 18,2013 12:40

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հիվանդանոցից կգնա ընտրության

Այս պահին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը գտնվում է հիվանդանոցում, սակայն` «ընտրությունների անպայման գնալու է», այս մասին Aravot.am-ին քիչ առաջ հայտնեցին Պարույր Հայրիկյանի շտաբից:

Նախագահի թեկնածուի ինքնազգացողությունը լավ չէ՞, մեր հարցին` Հայրիկյանի շտաբի աշխատանքները կոորդինացնող Մանյա Այվազյանն ասաց` բժիշկներից հարցրեք:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում նախագահի թեկնածուի շտաբից հայտնել էին, որ նա մինչ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ քանի որ մահափորձի արդյունքում Պարույր Հայրիկյանը նյարդի վնասվածք է ստացել, աջ ձեռքն ուռած է եւ մատները չեն շարժվում:

Պարոն Հայրիկյանն իր ընտրությունը կատարելու է Կոտայքի մարզի Գողթ գյուղում, սակայն մինչ այդ, ինչպես հայտնեցին շտաբից, ՀՀ նախագահի թեկնածուն այցելելու է փետրվարի 18-ին բոլշեւիկների տիրապետության դեմ պայքարի ելած եւ զոհված մարտիկների շիրիմներին, որը գտնվում է Գառնիի սկզբնամասում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728