Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Vestnik Kavkaza. Չնգիզ Հուսեյնով. Էքրեմ Էյլիսլիի գիրքը կօգնի հասկանալ հակամարտության էությունը

Փետրվար 18,2013 12:24

Ռուս-ադրբեջանցի հայտնի գրող Չինգիզ Հուսեյնովը «Վեստնիկ կավկազա» լրատվականի հետ զրույցում անդրադարձել է նաև ադրբեջանցի գրող Էքրեմ Էյլիսլիի շուրջ բարձրացած աղմուկին:

«Իմ վերաբերմունքը այս բոլոր իրադարձություններին շատ խճճված է: Էյլիսլին իմ ուսանողն է եղել և մենք շատ լավ հարաբերություններ ունեինք: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Ինձ թվում է՝ նա գիտեր, թե ինչ է անում: Դուք կարող եք դա անվանել սադրանք, ՓԻԱՐ կամ վրդովեցուցիչ վարք, ինչպես կուզեք»:

Պատասխանելով հարցին, թե որն էր Էյլիսլիի նման գիրք գրելու նպատակը, Հուսեյնովն ասել է. «Ցավը և ճշմարիտ լինելու սեփական հավատը: Շատ գրողների պես նա էլ է կարծում, որ միայն ինքն է ճշմարիտ գրողը: Աղմուկից հետո ես աջակցում էի նրան, քանի որ ուզում էի պաշտպանել նրան և կարծում եմ, որ նրա գիրքը արվեստի հիանալի գործ է: Ես գրել էի, որ ցանկացած արվեստագետ իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, որ գիրքը Ղարաբաղի հակամարտության մասին փաստագրություն չէ, որ այն Հայաստանում ապրող ադրբեջանցիների մասին հետազոտություն չէ: Այնուամենայնիվ գիրքն այս հարցի հետ կապված հասարակության կարծիք է ձևավորել, սա կարող է մեզ օգնել ավելի լավ հասկանալ հակամարտության էությունը»:

Արդյոք Էյլիսլին ուզում էր այս գրքով իր շուրջ սկանդալ ստեղծել Հուսեյնովն ասել է, որ այն վերածվեց սկանդալի. «Բայց ես աջակցում եմ նրան, քանի որ երբ ամեն ինչ արդեն ասված և արված է, ոչ ոք արվեստագետին լռեցնելու իրավունք չունի: Ամենալավ ելքը՝ գտնել մի հայ հեղինակի, որը նման մի գիրք կգրի հայկական կողմի մասին: Կարծում եմ, որ նման համատեղ նախագիծը նույնիսկ Նոբելյան մրցանակ կբերի»:

Էքրեմ Էյլիսլին ադրբեջանական հասարակության և իշխանության կողմից ճնշումների է ենթարկվում իր «Քարե երազներ» գրքի համար, որտեղ նկարագրություններ կան, թե ինչպես են ադրբեջանցիները կոտորել հայերին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728