Մարաշի թիվ 157 դպրոցում՝ 10/06 ընտրատեղամասում այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հաջողություն մաղթեց բոլոր թեկնածուներին եւ բարի ընտրություն. «Շատ մրցունակ պայքար է եղել: Իմ կարծիքով՝ բոլորի համար ակնհայտ է, որ ժողովուրդը կողմնորոշվել է արդար ընտրության կայացման համար»:
Նա քվեարկության եկել էր մենակ, բայւց նշեց, որ իր գերդաստանի անդամները՝ Արմենուհուց սկսած, բոլորը գալու եւ քվեարկելու են իրենց հերթին:
Նա անդրադարձավ նաեւ թաց անձեռոցիկով անձնագրերի կնիքը մաքրելուն:
Ի դեպ, 8/18 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո «Առավոտի» լրագրողի անձնագրի կնիքը «Ժառանգության» գրասենյակում նույնպես փորձեցինք մաքրել, ընդամենը 3 վայրկյանում ստացվեց:
Կարդացեք նաև
Այս պահին ահազանգ կա, որ լցոնումներ են կատարվում տեղամասերից մեկում: Այդ մասին տեղեկությունները՝ քիչ անց:
Իսկ 8/9-ում երկրորդ անգամ լրացուցիչ ցուցակով 15 հոգի գնացել են քվեարկության, ինչը անտրամաբանական է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ