Վանաձորի 30/26 տեղամասում մի կին երբ մոտեցել էր քվետուփին, որպեսզի գցի ծրարը, հայտնաբերեց, որ ինքը ծրար չունի, միայն քվեաթերթիկն է: Նա բարձրաձայնեց, որ ինքը չի ստացել ծրարը: Նրան անմիջապես ծրար տվեցին:
Թիվ 30/29 տեղամասում ժամը 11-ի դրությամբ 1873 ընտրողից քվեարկել է 200 մարդ: Հանձնաժողովի անդամները վստահեցնում են, քվեարկությունը կատարվում է ակտիվ, ունեն նաեւ շրջիկ արկղ՝ 49 մարդու համար, որը սպասարկում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի հիվանդներին:
Դիտորդներ էլ վստահեցնում են, որ այստեղ խախտումներ չկան:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ