ՀՀ գլխավոր դատախազության՝ ընտրությունների կապակցությամբ ձեւավորված աշխատանքային խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը Aravot.am-ին հայտնեց, որ հիմք ընդունելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների տեղեկատվությունը, 12 հաղորդման ընթացք է տրվել: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է բաց քվեարկության, Տաշիրում՝ լցոնման դեպք:
Թեժ գծով ստացվել են զանգեր, որոնք վերաբերվել են կենցաղային հարցերից մինչեւ իրավախախտումների, նաեւ սոցիալական ցանցերում քարոզարշավի շարունակելիության վերաբերյալ, որոնք ըստ աշխատանքային խմբի, դատախազության լիազորությունների մեջ չեն մտնում եւ ուղղորդվում են պատկան կառույցներին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ