Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ահազանգերի հետքերով է գնացել

Փետրվար 18,2013 12:04

Մինչ այսօր ՀՀ ոստիկանությունը իրավախտումների 88 հաղորդում է ստացել, 27-ն արդեն քննարկվել ու տրվել է վերջնական ընթացք:

«27 դեպքով արդեն իսկ որոշումներն են կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոնցից 3-ով հանցակազմի բացակայության, իսկ 24-ը մերժվել են հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանոթյամբ: Դեռեւս 61 դեպք քննարկման ընթացքում եւ շարունակվում է նյութերի նախապատրաստումը:

Այս պահին հարուցված քրեական գործեր չկան»,- քիչ առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը: Նրա խոսերով, նշված ահազանգերից 56-ը վերաբերել են ընտրակաշառք բաժանելուն, իսկ մնացածը թեկնածուների պաստառները պոկելուն, քարոզչական նյութերը բաժանելու խոչընդոտներին:

Ըստ նրա, իրենց ստացած հաղորդումները հանցագործությունների մասին թռուցիկ տեղեկություններ են տալիս կամ հիմնված են ասեկոսեների վրա. «Պարզվում է, որ հանցագործության մասին հաղորդման մեջ մատնանշված անձը գոյություն չունի»:

Այսօր Ոստիկանությունում ստացված ահազանգեր հիմնականում կուտակումների եւ լցոնումների վերաբերյալ են եղել: Նա ասաց, որ այս պահին այդ տեղեկատվությունը ստուգելու աշխատանքներ են տանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728