Մայրաքաղաքի Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում քիչ առաջ քվեարկեց ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետեւ ի պատասխան լրագրողների հարցերի ասաց, որ ինքը քվեարկել է հանուն ապահով Հայաստանի. «հանուն մեր ու ձեր ապահով կյանքի»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ նախագահի դիտարկումներով, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իր հանձնարարականները պահպանվո՞ւմ են, Սերժ Սարգսյանն ասաց, որ դա կերեւա ընտրություններից հետո:
Տեղամասից դուրս գալուց հետո նախագահին մոտեցավ Գյումրիից Երեւան ժամանած տիկին Անահիտը, որը Վարդան Ղուկասյանի սպանված փեսայի գործով ձերբակալված երիտասարդի մայրն է: Նա նախագահից ընդունելություն խնդրեց, որպեսզի ներկայացնի այն իրավիճակը, որում ինքը հայտնվել է եւ, իր բնորոշմամբ՝ ինչ կրիմինալ վիճակում է գտնվում Գյումրին: Նախագահը խոստացավ, որ առաջիկայում անպայման կընդունի տիկնոջը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ