Րոպեներ առաջ Երևանի թիվ 10/08 (72 դպրոցում գտնվող) ընտրատեղամասում, այսօր կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին իր մասնակցությունն ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն ընտրատեղամաս էր եկել թոռան հետ:
Մեր այն հարցին, թե ինչն է կարևորում այս ընտրություններում և ինչպիսի ակնկալիքներ ունի նախագահական ընտրություններից, պրն.Աբրահամյանը պատասխանեց. «Ես քվեարկել եմ կայուն Հայաստան ունենալու համար, հայրենիքի անվտանգության համար, մեր ապահով Հայաստանի համար»:
Պրն.Աբրահամյանը համոզված է, որ այս ընտրություններն ավելի լավն են լինելու և իշխանություններն ամեն բան արել են ընտրությունները հարթ ընթանալու համար:
Բազմաթիվ ԲՀԿ-ականներ սատարում են գործող նախագահին, այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կոալիցիա ձևավորվի, պրն.Աբրահամյանը պատասխանեց. «Ես չեմ բացառում կոալիցիոն ձևավորման որևէ ձևաչափ: Ամեն բան հնարավոր է. Սպասենք ընտրություններն ավարտվեն»:
Կարդացեք նաև
Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է ընտրություններից հետո Դուք նշանակվեք վարչապետ, պրն.Աբրահամյանը հստակ պատասխան չտվեց, ասելով, որ բազմիցս անդրադարձել է այդ հարցին:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի