Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 28/23 ընտրական տեղամասում հանձնաժողովը իր գործունեությունը սկսել է օրենքով նախատեսված ժամից` 07:00-ից ուշ: Ըստ այդ տեղամասում դիտորդական առաքելություն իրականցնող «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հ/կ նախագահ Լուսինե Սիմոնյանի, տեխնիկականպատճառով տեղամասի դուռը դժվարությամբ են բացել: Հանձնաժողովը քվեարկության նախապատրաստական աշխատանքները սկսել է մոտ 20 րոպե ուշացումով: Քվեարկությունը սակայն սկսվել է ժամանակին:
Սիմոնյանը հայտնում է, որ նույն տեղամասում հանձնաժողովն իրականացրել է 1 վիճակահանություն, այնինչ պետք է իրականացներ 6-ը, որպեսզի պարզեր հանձնաժողովի անդամների տեղն ու ֆունկցիաները օրվա տարբեր ժամերին:
6 –ի փոխարեն 1 վիճակահանություն է իրականացվել նաեւ 28/22 տեղամասում:
Արդյոք կանցկացվի կրկնակի վիճակահանություն` պարզ կլինի օրվա ընթացքում:
Կարդացեք նաև
ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ