«Ժառանգություն » կուսակցության Լոռու մարզի նախընտրական շտաբից Aravot.am-ին հայտնում են, որ Տաշիր քաղաքի թիվ 32/5 տեղամասում լցոնում է կատարվել: «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը միայնակ պայքարի մեջ է եղել՝ վերացնելու թերությունը, հետո վստահված անձը միացել է նրան եւ երկուսով այս պահին փորձում են իրենց բողոք-դիմումը գրել, գրանցամատյանում կարծիքը ձեւակերպել եւ բողոքը ներկայացնել:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ