Ցուցակներում ընդգրկված են 2 միլիոն 505 հազար 980 ընտրո: Որից այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակում՝ 14 285 , Հայաստանում հաշվառում չունեցողների ցուցակում՝
502, քվեարկության օրը տեղամասեր գործուղված ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակում՝ 1719, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ՝1628 ընտրող: Այս մասին քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց
ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Նրա խոսքերով, բոլոր ընտրողներն ընդգրկվել են մեկ ցուցակում եւ միայն մեկ անգամ. «Ընտրողների նախնական ցուցակի համեմատ վերջնական ցուցակը նվազել է 4907-ով: Նվազումը պայմանավորված է մահացած անձանց տվյալները ցուցակներից հանելու, սեփականատերերի պահանջով իրենց հասցեում հաշվառված անձանց հաշվառումից հանելով»:
Նա ասաց, որ ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ 4018 ստուգման ենթակա տվյալ են ստացել: Ըստ նրա, 4018 տվյալների ստուգման արդյունքում ընտրացուցակներում կատարվել են 2047 փոփոխություններ ու ուղղումներ. «Ընտրացուցակներից հանվել են 2028 մահացած մարդու վերաբերյալ տվյալ, 4 քաղաքացու տվյալներ ընդգրկվել են ընտրողների ռեգիստր, շտկումներ են արվել 15 քաղաքացու հաշվառման հասցեներում»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ահազանգին, թե Երեւանի տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երեւանի ընտրատեղամասերի լրացուցիչ ցուցակում, պարոն Քոչարյանն ասաց՝ հնարածին է. «Իրականության հետ կապ չունի եւ զարմացնում է իր աննախադեպ անլրջությամբ: Այդպիսի բան գոյություն չունի, լրացուցիչ բոլոր ցուցակները կազմվել են ընտրական օրենսգրքի տառին ու ոգուն համապատասխան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ